Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին հայտարարել է Իսրայելի հետ ռազմական հակամարտության նոր փուլի մասին: «Ճակատամարտն սկսվում է»,- գրել է Խամենեին X սոցիալական ցանցի իր էջում:                
 

27-ից՝ 12, մնաց երկու օր

27-ից՝ 12, մնաց երկու օր
16.12.2015 | 21:40

Երեկ ԱԺ 12 պատգամավորներ ստորագրեցին ՀԱԿ խմբակցության ներկայացրած առաջարկության տակ: ՀԱԿ-ը Սահմանադրական դատարանից պահանջում է անվավեր ճանաչել դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեի արդյունքները: Որպեսզի ՍԴ-ն ընդունի դիմումը, պետք է ստորագրեն 27 պատգամավորներ: Ստորագրահավաքը շարունակվելու է մինչև դեկտեմբերի 18-ը: Դիմումը ստորագրել են ՀԱԿ խմբակցության հինգ անդամներ՝ Ստեփան Դեմիրճյանը, Լևոն Զուրաբյանը, Արամ Մանուկյանը, Գագիկ Ջհանգիրյանը և Նիկոլ Փաշինյանը, «Ժառանգությունից» Զարուհի Փոստանջյանը և Թևան Պողոսյանը, ԲՀԿ-ից Տիգրան ՈՒրիխանյանը, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը և ՕԵԿ խմբակցությունից խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը և Լևոն Դոխոլյանը, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը:

Դիտվել է՝ 1508

Մեկնաբանություններ